ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք
Ե՞րբ է անհրաժեշտ սկսել սեռական կյանքով ապրել
Ե՞րբ է ավելի լավ, այսինքն՝ ավելի ճիշտ սկսել ապրել սեռական կյանքով: Չնայած, ընդհանուր առմամբ, հայուհիները պահպանել են միայն ամուսնության առաջին գիշերը կուսուցությունից զրկվելու ավանդույթը, բացառություններ, ամեն դեպքում, կան: Եվ ավելի ու ավելի հաճախ: Վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր 3 հարսնացուն արդեն կույս չէ, այն դեպքում, երբ 10 տարի առաջ յուրաքանչուր 5-րդն էր: Այդ պատճառով NEWS.am STYLE-ը խորհրդի համար դիմեց մասնագետի. կա՞, արդյոք, որոշակի տարիք, որն ամենից հարմարն է սեռական մերձեցման համար: Այդ մասին կպատմի սեքսոպաթոլոգ Վարդուհի Ալավերդյանը:
«Ամեն տարի բժշկությունն ավելի մեծ թվով անչափահասների է հայտնաբերում, ովքեր ապրում են սեռական կյանքով: Վիճակագրության համաձայն, աղջիկների 60 տոկոսն իր սեռական դեբյուտը բացատրում է սիրով կամ սիրահարվածությամբ, իսկ 17 տոկոսը դեպի «հասուն կյանք» առաջին քայլն անում է պարզապես հետաքրքրությունից դրդված:
Եղել են դեպքեր, երբ լավ, տնային աղջիկները սկսել են անկանոն սեռական կյանք վարել միայն այն պատճառով, որպեսզի հասակակիցների շրջանում չդիտվեն որպես «սպիտակ ագռավ», հետ չմնան մյուսներից եւ, առիթի դեպքում, պարծենան «հարուստ փորձով»: Լինում են այնպիսի աղջիկներ, ովքեր ասում են, թե վաղ սեռական կյանք սկսելուն իրենց դրդում է առանց զույգի կամ ամուսնու մնալու վախը: Եվ դա ասում են 16 տարեկան աղջիկներ… Իսկ, ի միջի այլոց, նման պատանի էակների ֆիզիոլոգիան դեռեւս ամբողջությամբ հասուն չէ, եւ նրանք սեռական ակտից հաճույք, որպես կանոն, չեն զգում:
Գինեկոլոգները կանանց խորհուրդ են տալիս սեռական կյանք սկսել 25 տարեկանից ոչ ուշ: Լավագույն տարիքը 18-20-ն է: Հակառակ դեպքում ձեր՝ արդեն լիովին հասունացած, բայց հարկադիր պարապուրդի դատապարտված վերարտադրողական համակարգը կարող է շեղումներ արձանագրել. գինեկոլոգիական հիվանդությունները տհաճ երեւույթ են: Իսկ սեռական անբավարարությունն արգանդի ֆիբրոմիոմայի եւ կաթնագեղձերի տարատեսակ պաթոլոգիաների զարգացման ուղիղ ճանապարհն է: Ի դեպ, վերջնաժամկետ, երբ կնոջն անհրաժեշտ է «ձեռք քաշել» սեքսից, գոյություն չունի: Ինչպես եւ գոյություն չունի «նորմայի» հստակ սահմանում. եթե կինն առողջ է, ապա սեքսը նրա համար չի կարող չափազանց շատ լինել»:
28.03.2013 Կարդացեք նաև
20.11.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ